Ուրախ, ձյունոտ դդմախաղեր

Այսօր՝ հունվարի 25-ին, Քոլեջի 5 տարեկանների հետ դուրս էինք եկել Քոլեջի ձյունոտ բակ՝ ձնագնդի , հետաքրքիր , զվարճալի դդմախաղեր խաղալու։ Խաղերը ՝

  1. Մեծ շրջան կազմեցինք ու պետք է արագ-արագ իրար փոխանցեին դդումները, ասել էինք, որ պատկերացնեն՝ դդումները տաք են։ Ու այդպես շատ արագ իրար փոխանցում էին։
  2. Հետո սկսեցինք դդումները թաքցնել ձյան մեջ: Նրանք թեքվում էին հակառակ կողմ, մենք թաքցնում էինք տարբեր տեղեր ու ձյունով պատում էինք, բայց թաքցնելուց հետո նրանց շփոթեցնելու համար տարբեր տեղեր ձյանը բուրգի տեսք էինք տվել, որ մտածեն՝ այդտեղ է դդումը։ Սկսեցին փնտրել, վազվզել աջ ու ձախ, գտնելիս ուրախանում էին բոլորը։
  3. Վերջում բոլորով մի փոքր թեք հարթության վրա ցած գլորեցին դդմիկները:

Ամբողջ ընթացքին մասնակցեցին բոլորը բավականին մեծ հետաքրքրությամբ: Տեսանյութը՝ տես ներքևում ՝

Leave a comment