Ամանորը Արատեսում

Արատես իմ սիրտ․․․

Առաջին անգամ գնում եմ եռօրյա ճամփորդություն ՝ Արատես, ի դեպ եղբորս հետ։ Դեկտեմբերի 23-ին եկեղեցու բակից շարժվում ենք դեպի Արատես։ Գնալու ենք ընկեր Նելլի ու ընկեր Արմենուհու հետ։ Չեմ համբերում այդ օրվան։ Շատ հավես բաներ ենք կազմակերպել ՝ խաղեր ենք խաղալու մաֆիա, մրոցի, UNO, լոտո։ Աղջիկներով հավես մասկաներ ենք դնելու, վիդյոներ ենք նկարելու, եթե ձյուն լինի անպայման ձնագնդիկ ենք խաղալու, դահուկ ենք քշելու, սահնակով ենք սահելու, ֆիլմեր ենք նայելու տարբեր ժանրի, հավես հավաքույթեր ենք կազմակերպելու վառարանի կողքը , թեյելու, սրճելու ենք, կարտոֆիլ ենք դնելու վառարանում, ամանորյա տրամադրությամբ զարդարելու ենք սենյակներն ու տնակները, կարճ ասած խենթ բաներ ենք անելու խենթերով։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր ԵրզնկացինՍտեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Leave a comment